вторник, 2 декабря 2014 г.

ԻՄ ԸՆՏՐԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

 
Ես միշտ ցանկացել եմ դառնալ բժիշկ:Այժմ սովորում եմ 12-րդ դասարանում և մինչ այժմ որոշումս չեմ փոխել: Այս տարի չեմ պատրաստվում ընդունվել որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն,քանի որ դպրոցն ավարտելուն պես պատրաստվում եմ մեկնել արտերկիր և այնտեղ շարունակել ուսումը:Այժմ  զարգացնում եմ իմ օտար լեզուների իմացությունը,որպեսզի հեշտությամբ սովորեմ արտերկրում:
Մասնագիտության ընտրություն հարցում ինձ ոչ ոք չի ուղղորդել:Կարծում եմ իմ մեջ բշկության հանդեխպ սեր է ձևավորվել հայրիկիս շնորհիվ:Նա բավականին լուրջ հաջողությունների էր հասել բշկության ոլորտում,ես փոքր տարիքից հաճախ  այցելել եմ հայրիկիս աշխատավայրը,ծանոթ եմ եղել հիվանդանոցի մթնոլորտին և շատ եմ սիրել այն:Սակայն ընտանիքս երբեք ինձ չի պարտադրել շարունակել այդ ուղին,ընդհակառակը՝հայրիկս այդքան էլ խորհուրդ չէր տալիս մտնել բժշկության ոլորտ,հաշվի առնվելով այդ մասնագիտության լրջությունը և բարդությունը:
Ես մինչ այժմ ցանկանում եմ դառնալ բժիշկ,քանի որ համարում եմ այնինձ շատ հոգեհարազատ և մարդկության համար անչափ անհրաժեշտ մասնագիտություն:



Կարծում եմ բժշկություն այն մասնագիտությունն է,որին պետք է նվիրվես ամբողջովին,սիրես այդ բնագավառը և պատրաստ լինես ամեն տեսակի դժվարություն հաղթահարել:Քանի որ բժիշկները գործ ունեն մարդկանց կյանքերի հետ,այս մասնագիտությունը ընտրելու համար անհրաժեշտ է մեծ     սեր,համբերատարություն,կատարյալ ազնվություն:
Ես անչափ շատ եմ սիրում բժշկություն և հուսով եմ,որ կդառնամ արժանի մասնագետ և կկարողանամ ինչ-որ չափով օգնել  մարդկանց::