среда, 19 ноября 2014 г.

Մաթեմատիկայի նախագիծ 2

    ԿՈՏՈՐԱԿՆԵՐ
Այն կոտորակը,որի համարիչը փոքր է հայտարարից,կոչվում է կանոնավոր կոտորակ:
Օրինակ՝11/60;5/24
Այն կոտորակը,որի համարիչը մեծ է հայտարարից կամ հավասար է նրան,կոչվում է անկանոն կոտորակ:
Օրինակ՝40/7;5/5

Գումարում.
Նույն հայտարարով կոտորակներ  գումարելիս հարկավոր է համարիչները գումարել իրար,իսկ հայտարարում գրել նույն հայտարարը:
Տարբեր հայտարարներով կոտորակներ գումարելիս պետք է կոտորակները բերել նույն հայտարարի, ապա այդ թիվը նախ բաժանել մի կոտորակի հայտարարին և բազմապատկել համարիչով, այս գործողությունը հերթով կոտորակների հետ անելուց հետո համարիչում ստացվաց թվերը գումարում ենք, իսկ հայտարարը գրում ընդհանուր հայտարարը:
օր՝.11/90+5/36=47/180
օր՝.-26/10+9/5+7/5=6/10
Հանում.
Նույն հայտարարով կոտորակներ  հանելիս հարկավոր է համարիչները հանել իրարից, իսկ հայտարարում գրել նույն հայտարարը:
Տարբեր հայտարարներով կոտորակներ հանելիս պետք է կոտորակները բերել նույն հայտարարի, ապա այդ թիվը նախ բաժանել մի կոտորակի հայտարարին և բազմապատկել համարիչով, այս գործողությունը հերթով կոտորակների հետ անելուց հետո համարիչում ստացվաց թվերը հանում ենք, իսկ հայտարարը գրում ընդհանուր հայտարարը:
օր՝.11/90-5/36=-1/60
Բազմապատկում.
Կոտորակները բազմապատկելու համար պարզապես անհրաժեշտ է համարիչները բազմապատկել իրար գրել համարիչում, հայտարարները՝ իրար ու գրել հայտարարում:
5/36*4/1*2/3=5*4*2/36*1*3=40/108
Բաժանում.
Բաժանման համար անհրաժեշտ է առաջին կոտորակի համարիչը բազմապատկել երկրորդ կոտորակի հայտարարին և գրել համարիչում, իսկ հայտարարը ստանալու համար՝ առաջինը հայտարարը բազմապատկել երկրորդի համարիչի հետ:
օր՝.47/180:2=47/360
օր՝.(2/7-1/5):3/7-6/5=3/35:(-27/35)=3/35*(-35/27)=-1/9
Համեմատում
Միևնույն հայտարարով կոտորակներից,առավել մեծ է այն կոտորակը,որի համարիչը մեծ է:
9/16;12/16;14/16
Տարբեր հայտարարներով կոտորակները համեմատելու համար,անհրաժեշտ է բերել ընդհանուր հայտարարի և համեմատել ըստ համարիչների:
օր՝. 2/3,17/27,5/9
18/27,17/27,15/27
Կոտորակի -1 աստիճանը հավասար է տվյալ կոտորակի հակադարձին:
(13/50)-1+15/13=50/13+15/13=65/13=5